top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հարուցվել են քրեական գործեր ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու և այլ խախտումներով. ավագ դատախազ


Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական լայնածավալ գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասով տեղեկություններ: Դեռևս հուլիսին ադրբեջանական կողմից լայնածավալ հարձակում էր ծավալվել ՀՀ շփման գծի՝ Տավուշի մարզին հարող տարածքներոմ, որի ընթացքում հրետակոծվել էին մարզի շուրջ 8 բնակավայրեր: Դեռևս այդ ժամանակներից են հարուցվել քրեական գործեր՝ նշեց ավագ դատախազը: «Հարուցել ենք քրեական գործ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու և զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ թույլ տալու փաստով»,- նշեց Մարտիրոսյանը: Սեպտեմբերի 27-ից սանձազերծված և մինչ օրս ընթացող պատերազմի մասով կրկին հարուցվել են քրեական գործեր ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու և զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու, վարձկանների հավաքագրման և օգտագործման փաստով: «Դրանից շուրջ երկու օր անց ադրբեջանական կողմը հարձակում է գործել և թիրախավորել ՀՀ տարածքը՝ Գեղարքունիքի, հետագայում նաև Սյունիքի մարզի տարածքները: Գրոհների թիրախ է դարձել խաղաղ բնակչությունը, ինչը ոչ միայն ներպետական, այլև միջազգային իրավունքով է անթույլատրելի»,- նշեց ավագ դատախազը: Մարտիրոսյանի խոսքով՝ տվյալներ կան, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը վարձկաններին ստիպել են Հորադիզի շրջանում ակտիվորեն ռազմական գործողություններ ձեռնարկել և իրականությունը թաքցնելու համար էլ ստիպել են ադրբեջանական զինվորական համազգեստ կրել:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page