top of page

Հարությունյանը Ավինյանի հետ քննարկել է ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր

Dec 22, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:


Քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ ընդգծվել է Մարտունի քաղաքի և Արցախի մյուս բոլոր բնակավայրերի արագ ու պատշաճ էլեկտրամատակարարման ու կապի ապահովման, ինչպես նաև բնակարանաշինության ծրագրերի մեկնարկի անհրաժեշտությունը:


Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ներդաշնակեցնել ու բազմապատկել համատեղ ջանքերը հետպատերազմյան ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ:

 
 
 

Comments


bottom of page