Հարգելի և հարգարժան Պարետատուն, առաջարկ ունեմ. Սամվել Մարտիրոսյան
Mar 21, 2020
1 min read

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի և հարգարժան Պարետատուն։ Առաջարկ ունեմ։ Հայտարարություններն անել արդեն ներառված պարզաբանումներով։ Որ հետո ներկա և նախկին պատգամավորները չպարզաբանեն իրար հետևից։ Օրինակ՝ հայտարարվում է, որ փակվում են բարերը։ Օրինակ՝ ես լավ չեմ տեսնում բարի, սրճարանի և ռեստորանի միջև տարբերությունները։ Հատկապես, երբ սրճարանը բար է ունենում, կամ բարը՝ սրճարան։ Ընդհանրապես, եթե ցենզուրա եք մտցնում, բարի եղեք դուք խուճապ չառաջացնել տարընթերցումներ առաջացնող հայտարարություններով»:




Comments