Հարգանքի տուրք է մատուցվել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին
Oct 8, 2019
1 min read

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Պաշտպանության նախարարը և Արխանգելսկի նահանգապետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը շրջել է նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշներին:




Comments