top of page

Հարավային Կորեան հաջողությամբ փորձարկել է L-SAM հրթիռը

Feb 23, 2022
1 min read

Երեքշաբթի Հարավային Կորեան հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է երկար հեռահարության «երկիր-օդ» L-SAM հրթիռը՝ ԿԺԴՀ-ի հրթիռային ներուժին հակազդելու համար, հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։

Փորձարկումը տեղի է ունեցել Սեուլից 150 կիլոմետր դեպի հարավ։

Գործակալությունը նշում է, որ հրթիռի մշակումը պատասխան է ԿԺԴՀ-ում վերջին փորձարկումներին, մասնավորապես, գերձայնային հրթիռների փորձարկմանը։

Նշվում է, որ հարավկորեացի զինվորականները նախատեսում են L-SAM տեղակայել մինչեւ 2026 թ․ հրթիռային ծրագրի շրջանակում, որի նպատակնէ 50-60 կիլոմետր բարձրության վրա որսալ թշնամու հրթիռները։

 
 
 

Comments


bottom of page