top of page

Հարավային Կորեան ծրագրել է դադարեցնել գործարքները ՌԴ Կենտրոնական բանկի հետ

Mar 7, 2022
1 min read

Հարավային Կորեան երկուշաբթի հայտարարել է, որ նախատեսում է դադարեցնել գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, տեղեկացրել է «Ռենհափ»-ը։ Հարավային Կորեայի կառավարությունը մանրամասների մասին կտեղեկացնի համապատասխան կառավարական հաստատությունների հետ խորհրդակցություններից հետո։ Սեուլը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ներառյալ արտահանման վերահսկումն ու Մոսկվայի անջատումը SWIFT գլոբալ վճարային համակարգից։ Այս քայլի շրջանակում Հարավային Կորեան որոշել է դադարեցնել գործարքները ռուսական յոթ խոշոր բանկերի հետ եւ փաստացի արգելել ներդրումները ռուսական պետական պարտատոմսերում։

 
 
 

Comments


bottom of page