top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հարավային Կորեան 5G ցանցին է միացրել բնակչության արդեն 20 տոկոսին եւ պատրաստվում է հրաժարվել 2G-ից


Հարավային Կորեայում 5G ցանցերին միացած օգտատերերի թիվը հատել է 15 միլիոնի շեմը, պարզել են Կորայի Հանրապետության կրթության, գիտության եւ տեխնիկայի նախարարության վերլուծաբանները, գրում է Հայթեք+ը:

5G բաժանորդ է երկրում բջջային սարքերի 71,25 օգտատերերի արդեն 21,25 տոկոսը: Այժմ մինչեւ հունիսի վերջ Հարավային Կորեան կհրաժարվի հնացած 2G ցանցերից, որպեսզի ամբողջովին կենտրոնանա 5G-ի ուղղությամբ:

Հարավային Կորեայում 5G տեխնոլոգիայի իրացման համար պատասխանատու է երեք օպերատոր՝ KT Corp-ը, SK Telecom-ն եւ LG Uplus-ը: 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում բոլոր երեք ընկերությունները ցուցադրել են օգտատերերի բազայի ռեկորդային աճ. կարգավորիչների կարծիքով՝ դա կապված է 5G նոր կայանների շինարարության եւ հասանելի 5G սմարթֆոնների տարածման հետ:

Մարտի վերջում KT-ին միացել էր 4,4 միլիոն 5G օգտատեր, SK Telecom-ին՝ 6,74 միլիոն, LG Uplus-ին՝ 3,33 միլիոն բաժանորդ 5G հատվածում: Եռամսյակի արդյունքներով՝ 5G բաժանորդ է բջջային սարքերի բոլոր 71,25 օգտատերերի արդեն 21,25 տոկոսը, հաղորդում է Gizchina հարթակը:

Կարեւոր է նշել, որ խոսքը վերաբերում է կոմերցիոն 5G ցանցերին: Օպերատորները տրամադրում են իրենց ծառայությունները վճարովի հիմունքով, որպես կանոն, գործարար հատվածի համար: Առաջիկայում KT-ն, SK Telecom-ն ու LG Uplus-ը պատրաստվում են բավարարել կորպորատիվ շուկայում պահանջարկն ու միայն դրանից հետո կանցնեն մասնավոր սպառողների լիարժեք սպասարկմանը: Օպերատորների ներկայացուցիչները բացատրել են այդպիսի մոտեցումը նոր աշտարակների տեղադրման բարձր արժեքով:

Ինչ վերաբերում է 2G ցանցերին, ապա KT Corp-ն ու SK Telecom-ն արդեն հրաժարվել են հին ձեւաչափից, իսկ օգտատերերի մնացած բազան ապահովում է միայն LG Uplus-ը: Այս ամիս օպերատորները հարցում են ուղղել կառավարություն, որը հաստատում է մինչեւ 2021 թվականի վերջ 2G ցանցերի ոլորտում գործարքներից հրաժարումը: Ընկերությունում բացատրել են, որ 5G-ի թողարկմամբ 2G ցանցերի անհրաժեշտությունը կորում է: Բացի այդ, երկրորդ սերնդի անլար տեխնոլոգիայի ապահովման համար անհրաժեշտ կլինի սարքավորման թարմացում: LG Uplus-ի կարծիքով՝ առավել խելամիտ կլինի ուղղել ռեսուրսները առավել կատարելագործված 5G կայանների տեղադրմանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page