top of page

Հարավային Կորեայում թայֆունի պատճառով հայտարարվել է վտանգավորության ամենաբարձր մակարդակ

Sep 6, 2020
1 min read

«Հեյշեն» թայֆունի մոտեցման պատճառով Հարավային Կորեայում հայտարարված է վտանգավորության ամենաբարձր մակարդակ, հաղորդում է «Ռենհապ» հարավկորեական գործակալությունը։

Բացի այդ, երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է սողանքների վտանգավորության առավելագույն մակարդակ, նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահ Մուն Չժե Ինը հանձնարարել է Կանվոնդոյի իշխանություններին և կառավարությանը այն վայրերում, որտեղ թայֆունը կհասնի, նախապես պատրաստվել վնասի փոխհատուցմանը: Բացի այդ, պետության ղեկավարը կոչ  է արել սահմանափակել մուտքը ափամերձ տարածքներ և ստորգետնյա ճանապարհներ, ինչը թույլ կտա վնասից խուսափել մարդկանց, հատկապես այն շրջաններում, որոնք տուժել են «Մայսակ» թայֆունից:

 
 
 

Comments


bottom of page