Հատուկ գործողությունների հետևանքով 14 ցուցարար է զոհվել
Jun 3, 2019
1 min read

Սուդանում անվտանգության ու բանակային հատուկ ուժերը ցուցարարներին ցրել են պաշտպանության նախարարության մոտ գտնվող հրապարակից. այս մասին հաղորդում է BBC-ին։
Աղբյուրի հաղորդած տվյալների համաձայն, իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով 14 ցուցարար է զոհվել:
«Հրապարակը, որտեղ տեղի էին ունենում բողոքի ակցիաները, հիմա դատարկ է. ռազմական խորհուրդը ցուցարարներին ցրելու համար փամփուշտներ է օգտագործել»,- ասել է «Ազատության և փոփոխության ուժերի» ընդդիմադիր միության ղեկավարներից` Սադիկ Յուսեֆը:




Comments