top of page

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ. ԱՀ ՊԲ

Oct 20, 2020
1 min read

ԱՀ պաշտպանության բանակը հայտնում է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»:

 
 
 

Comments


bottom of page