top of page

Հավատավոր ժողովրդին կոչ ենք անում հեռու մնալ Եկեղեցու արժեքը չիմացող մարդկանցից. Գևորգ քահանա

Jun 15, 2021
1 min read

Վերջին օրերին հետևելով ՀՀ-ում ընտրական քարոզարշավին, լսելով Հայոց Եկեղեցու դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանիրավի մեղադրանքները, ուղղված Հայոց դարավոր եկեղեցու և հոգևորականների դեմ՝ մտահոգվում ենք և խստորեն դատապարտում նման պահվածքը և տվյալ անձին, հորդորելով Հայոց եկեղեցու հավատավոր ժողովրդին հեռու մնալ նման Հայրենիքի և եկեղեցու արժեքը չիմացող մարդկանցից և գնալ հայրենաշեն և եկեղեցասեր ճանապարհով քայլող մարդկանց հետևից և կատարել ճիշտ ընտրություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայ եկեղեցու Արմավիրի թեմի Գայի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գևորգ քահանա Կրտիկաշյանը:

Նա նաեւ մեջբերել է Անդրանիկ Զորավարի հայտնի խոսքը. «Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք՝ մի քիչ մտածեք ձեր ազգի մասին…»:

 
 
 

Comments


bottom of page