top of page

Հաստատվել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

Jun 11, 2020
1 min read

Հաստատվել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում: 2020- 2023 թթ. ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան: Այն կնպաստի ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը և նշել. «Ծրագրի իրականացման արդյունքում հստակ կիմանանք երկրում քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: Երկրորդը՝ կլուծենք սննդի անվտանգության և ինչ-որ առումով հետագծելիության հետ կապված խնդիրը: Այսինքն՝ կիմանանք այս համարանիշով կենդանին որ սպանդանոցում մորթվեց, ինչպես առաքվեց և այլն: Իհարկե, այս համատեքստում նաև պատվաստումների և մյուս հարցերի հետ կապված ամբողջությամբ վերահսկելի իրավիճակ կստեղծենք, ինչը շատ կարևոր է»:

 
 
 

Comments


bottom of page