top of page

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 571 և մահվան 5 նոր դեպք

Oct 4, 2020
1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52496 դեպք, որոնցից 44672-ը՝ առողջացած, 977-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6545 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 306965 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 571 նոր դեպք: Ունենք 89 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 64 (տղամարդ), 60 (կին), 50 (տղամարդ) և 45 (կին) տարեկան։ Բացի վերջին երկուսից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

 
 
 

Comments


bottom of page