top of page

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 438 և մահվան 26 նոր դեպք

Dec 15, 2020
1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ը` առողջացած, 2529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551637 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք: Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է»:

 
 
 

Comments


bottom of page