Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 191 և մահվան 7 նոր դեպք
May 20, 2021
1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մայիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221559 դեպք, որոնցից 209980-ը՝ առողջացած, 4364-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6146 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1050075 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 3663 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Ունենք 472 առողջացած և 7 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1069 է»:




Comments