top of page

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1371 և մահվան 7 նոր դեպք

Oct 15, 2020
1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59995 դեպք, որոնցից 47119-ը` առողջացած, 1046-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Ունենք 406 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

 
 
 

Comments


bottom of page