Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1328 և մահվան 22 նոր դեպք
Nov 3, 2020
1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94776 դեպք, որոնցից 57599-ը՝ առողջացած, 1413-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35381 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 413515 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 2991 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1328 նոր դեպք: Ունենք 1133 առողջացած և 22 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է»:




Comments