Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք. մահացել է 13 մարդ
May 26, 2021
1 min read

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք։ Այս մասին Anews.am-ին տեղեկացրել են հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում։
Ընդհանուր առմամբ, մայիսի 26-ի առավոտվա դրությամբ երկրում գրանցված էր կորոնավիրուսով վարակված 222269 մարդ։ Փաստացի, այժմ բուժվում է 4822 մարդ (մեկ օրում նրանց թիվը նվազել է 206-ով)։ Ապաքինվել է 211957 մարդ (վերջին մեկ օրում՝ 323), մահացել է 4411 պացիենտ (մեկ օրում՝ 11 մարդ)։
Կորոնավիրուսով վարակված եւս 2 քաղաքացի մահացել է «այլ հիվանդությունների պատճառով»։ Նման դեպքերի ընդհանուր թիվը 1079 է։ Այսպիսով, մահերի ընդհանուր թիվը հասել է 5490-ի։




Comments