Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1005 և մահվան 18 նոր դեպք
Mar 26, 2021
1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մարտի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ը՝ առողջացած, 3434-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 828159 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 5525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Ունենք 433 առողջացած և 18 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 876 է»:




Comments