top of page

Հաստատվել է կորոնավիրուսի վարակման 97 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Sep 1, 2020
1 min read

Սեպտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ն` առողջացած, 881-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 206929 թեստավորում:


Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 97 նոր դեպք եւ 634 առողջացած, 2 մարդ մահացել է։

Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից։

 
 
 

Comments


bottom of page