Հաջորդ պատերազմն ավելի մեծ մասշտաբներ է ունենալու. Տարոն Սիմոնյան
Nov 17, 2020
1 min read

Իրավաբան, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Մեր պատերազմը չի ավարտվել:
Հաջորդ պատերազմը, որն ամենևին սարերի հետևում չէ, ավելի մեծ մասշտաբներ է ունենալու, ավելի մեծ շահեր ու խաղացողներ։ Այսօր արդեն կարող եք տեսնել լարվող ձգանի վտանգը։ Մենք պետք է պատրաստվենք այդ նոր մարտահրավերին և օգտագործենք ժամանակի ամեն մի հատիկը՝ մեր շուրջ կերպաափոխվող նոր աշխարհը սառը բանականությամբ վերլուծելու, ուղեղներս և մկաններս լարերու, գոտիներս ձգելու և միմյանց մեջ վաղվա խրամատում կողք֊կողքի կանգնած մարտընկեր տեսնելու համար։ Ազգային ներուժը կենտրոնացնելը սոսկ խոսք չէ. այն նշանակում է սեփական սխալներն արժանապատվորեն ընդունել և ազգն օր առաջ համախմբող գործուն քայլեր անել։ Եվ եթե դա պահանջում է հեռանալ, ուրեմն չկա այլ արժանապատվություն»:




Comments