top of page

ՀԱՊԿ և ՇՀԿ գագաթնաժողովները կուղղվեն անվտանգության հարցերի քննարկմանը. Լավրով

Aug 22, 2021
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առաջնորդները սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովների ժամանակ կքննարկեն անվտանգության ապահովումը՝ հաշվի առնելով Աֆղանստանում իրադարձությունների զարգացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կենտրոնական Ասիայի մեր դաշնակիցների անվտանգությունից են կախված այն ռիսկերը, որոնք կարող են ստեղծվել արդեն ՌԴ տարածքում: Վաղը կայանալիք ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը, սեպտեմբերին կայանալիք ՀԱՊԿ եւ ՇՀԿ դեմառդեմ գագաթնաժողովներն, իհարկե, հիմնականում նվիրված կլինեն մասնակից երկրների անվտանգության ապահովմանը Աֆղանստանում եւ դրա շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում»,-ասել է նա:

ՀԱՊԿ երկրների առաջնորդները օգոստոսի 23-ին կանցկացնեն տեսակոնֆերանս, որպեսզի քննարկեն հարցերը՝ Աֆղանստանում իրավիճակի ֆոնին: ՇՀԿ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 16-17-ին Դուշամբեում:22.

 
 
 

Comments


bottom of page