ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա hունվարի 13-ին
Jan 12, 2022
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որի մասնակիցները կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը, տեղի կունենա հունվարի 13-ին տեսակոնֆերանսի միջոցով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղապահ օպերացիայի անցկացումը Ղազախստանի Հանրապետությունում»,- նշել է նա։ Զայնետդինովի խոսքով` հանդիպմանը կմասնակցեն նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոեւը։




Comments