ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել
Jul 13, 2020
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել՝ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով։ Այս մասին հայտնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կայքը։
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ:




Comments