top of page

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա տարեվերջին՝ Տաջիկստանում

Mar 10, 2021
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա 4-րդ եռամսյակում՝ Տաջիկստանում: Այս մասին հայտնել Է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և գերատեսչության ղեկավար Մուխտար Թլեուբերդիի հանդիպման ավարտին։ «Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ կազմակերպության գործունեության բոլոր առանցքային ուղղություններով: Նախարարն ընդունել է այս տարվա մայիսին Դուշանբե քաղաքում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի հրավերը: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա 2021 թվականի 4-րդ եռամսյակում Տաջիկստանում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ կողմերը նաև կազմակերպության հետագա ամրապնդման ուղղությամբ համագործակցության պատրաստակամություն են հայտնել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 9-10-ն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում: Սպասվում է, որ Զասին կընդունի հանրապետության Նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը:

 
 
 

Comments


bottom of page