top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀԱՊԿ-ը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի եւ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մասնակիցները չորեքշաբթի ընդունել են արտաքին գործերի նախարարների մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ Մինսկի նախաձեռնությամբ մշակված փաստաթուղթ, որը վերաբերում է միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը եւ սպառազինությունների վերահսկմանը, զինաթափմանը եւ տարածման կանխմանը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։ «Համատեղ նիստում հավանության են արժանացել ՀԱՊԿ զարգացմանն ու կատարելագործմանն առնչվող կարեւոր հարցերի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի քննարկմանը։ Նիստին ընդունվել են նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների մի շարք հայտարարություններ, այդ թվում Մինսկի նախաձեռնությամբ մշակված փաստաթուղթ, որը վերաբերում է միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը եւ սպառազինությունների վերահսկմանը, զինաթափմանը եւ տարածման կանխմանը», - տեղեկացրել է Բելառուսի ԱԳՆ-ն։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page