top of page

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ

Jul 29, 2021
1 min read

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. «Հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ, որի հետևանքով երեք հայ զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Լուրջ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, որը կարող է բացասաբար ազդել եռակողմ ձևաչափով համաձայնագրերի կատարման վրա: Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ: Ողջունում ենք ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»:

 
 
 

Comments


bottom of page