top of page

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան

Aug 9, 2021
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Այս տարվա օգոստոսի 9-10-ը նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի եւ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական ​​աշխատանքների մասին:

 
 
 

Comments


bottom of page