top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀԱՊԿ բոլոր խաղաղապահները դուրս են եկել Ղազախստանից


Գործողությունը Ղազախստանում լիովին ավարտված է։ Այս մասին տեղեկացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Խաղաղապահ գործողությունը, որն իրականացվում էր Ղազախստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան, ավարտված է»,- պարզաբանել է Սերդյուկովը։ Նրա խոսքով՝ գործողությունն անցել է առանց էքսցեսների։ «Խաղաղապահների հանդեպ ոչ մի սադրանք թույլ չի տրվել»,- ասել է Սերդյուկովը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page