top of page

Հանրաքվեն էլ նշանդրեք չի, որ չեղարկեք. ոնց նշանակել եք, ընենց էլ տակից դուրս եկեք. Գևորգ Պետրոսյան

May 24, 2020
1 min read

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Հլը մի հատ ձեր գույքային դրությունը ստուգեք…

Ով տեղից հելնում ա, խոսում ա դատավորների գույքային դրությունը ստուգելու մասին…

Հլը մի հատ ձեր գույքային դրությունը ստուգեք, նոր անցեք դատավորներին:

Ոնց եմ ափսոսում, որ հնարավոր չի ստուգել, թե էսօրվա շատ «ընտրյալներ» ինչ էին ուտում նախկինում և հիմա ինչ են ուտում, ինչ էին հագնում նախկինում ու հիմա ինչ են հագնում…

Դե փոխադրամիջոցների մասին էլ չխոսեմ…

Ձեզնից սկսեք վեթթինգը, պահպանեք հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր՝ դատական:

Առաջինը պատրաստ եմ վեթթինգվել ես…

Հանրաքվեն էլ նշանդրեք չի, որ չեղարկեք…

Ոնց նշանակել եք, ընենց էլ տակից դուրս եկեք (եթե կարող եք)…»:


 
 
 

Comments


bottom of page