top of page

Եղանակը Հայաստանում

Jan 1, 2022
1 min read

Updated: Jan 2, 2022


Հանրապետության տարածքում` hունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին՝ արեւմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում, 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -15 -20, ցերեկը՝ -2 -7, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ -1 -3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -7 -9, ցերեկը՝ -1 +2, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -2 +3, Լոռիում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +3+8, Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +5 +10, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -14-17, ցերեկը՝ -1 -4, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ +1 +3, Արարատում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ +2+4, Արմավիրում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ +2+4, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ 0 -2, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7 -10, ցերեկը՝ +1+3, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7 +12, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4 +9, Արցախում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +7 +12։

 
 
 

Comments


bottom of page