top of page

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

  • Anews
  • Jul 9, 2022
  • 1 min read

ree

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր կայացել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Արտակ Կրկյաշարյանի երդումը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: «Շնորհավորում եմ Ձեզ և հուսով եմ, որ դուք իրապես կգործեք դատավորի երդման տեքստին համահունչ՝ հանուն արդարադատության և Հայաստանի Հանրապետության», - մասնավորապես նշել է նախագահը:

 
 
 

Comments


bottom of page