top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ԿԳՄՍՆ-ից ն հայտնում են, որ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1321 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը՝ 4: Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով: Մագիստրատուրայի ընդունելության տեղերը նախագծվել են` հիմք ընդունելով բուհերի կողմից ներկայացված հայտերը, աշխատաշուկայում առկա պահանջարկը, նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, մագիստրոսի կրթական ծրագրով փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի (ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի) բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը: 30 տեղ հատկացվել է Արցախի Հանրապետության քաղաքացիների ընդունելությանը՝ առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտություններով ուսումնառելու համար։ Բոլոր շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև փետրվարի 15-ը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page