top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը


Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը, որով նախատեսում ենք, որ եթե դպրոցում կա ուսուցչի թափուր տեղ և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դասավանդումը կարող է կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցչի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ընդ որում, նախատեսել ենք, որ մենթոր դպրոցը կարող է քաղաքացիաիրավական պայմանագրի հիմնա վրա ներգրավել մասնագետներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն առանձին մանկավարժները, որ հետաքրքրված են, կարող են դպրոցի հետ համագործակցությամբ դիմել և էլեկտրոնային դասավանդել։

Նախատեսել ենք, որ պայմանագիրը պետք է լինի առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ, որպեսզի երկուստեք պարզ լինի աշխատանքների կազմակերպման ժամկետը։ Մանրամասները՝

Սա, հիշեցնեմ, ժամանակավոր միջոց է, որի ընթացքում դպրոցը շարունակելու է հիմնական ուսուցիչ ներգրավելու համար մրցույթի հայտարարություն տալը։ Այդ ընթացքում երեխաները ունենում են դասերը բաց չթողնելու հնարավորություն։ Ծրագիրը փորձնական կարգով իրականացվում է արդեն այս սեպտեմբերից տարբեր մարզերի տասնյակ դպրոցների համար»- գրել է նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page