top of page

Հանրային տրանսպորտի ստուգումների արդյունքում կանոնների խախտման մոտ 50 դեպք է արձանագրվել

Oct 9, 2021
1 min read

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 8-ից ավելացրել և խստացրել է հանրային տրանսպորտի նկատմամբ իրականացվող վերահսկողության պարբերականությունը: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

Աբովյան պուրակի և դրան հարակից տարածքներում դիտարկվել է 106 տրանսպորտային միջոց։

Արձանագրվել է իրավախախտման 21 դեպք։

Օրվա երկրորդ կեսից վերահսկողությունը տեղափոխվել է Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս խաչմերուկին հարակից կանգառներ, Խանջյան փողոց, որը այս պահին շարունակվում է։

Նշված հատվածներում մշտադիտարկվել է 115 տրանսպորտային միջոց:

Կազմվել է 30 վարչական արձանագրություն:

 
 
 

Comments


bottom of page