Հանրային տրանսպորտը կգործի, դիմակ կրելը կդառնա պարտադիր․ Տիգրան Ավինյան
May 14, 2020
1 min read

Մայիսի 18-ից, պարետատունը թույլատրելու է հանրային տրանսպորտի գործունեությունը։ Սահմանափակումները թուլացվելու են նաև ռեստորանների, պատմամշակույթային վայրերի համար, դրանք ևս կգործեն։ Թույլատրվելու է նաև նախակրթարանների գործունեությունը։ Մայիսի 25-ից պարտադիր պայման է լինելու դիմակների կրումը՝ բոլոր վայրերում, այդ թվում՝ փակ ռեստորաններում։ Նրանք, ովքեր կխախտեն որոշումը կտուգանվեն ՀՀ ոստիկանության կողմից։
Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։




Comments