top of page

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից

Apr 20, 2020
1 min read

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից:

Այս մասին տեղեկանում ենք դերասան և ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի ֆեյսբուքան էջում կատարած գրառումից։ «Արհեստական սկանդալի պատճառով աշխատանքը կորցրին մարդիկ, ովքեր հանրայինը բերել էին նոր մակարդակի։ Անձամբ ես Vardan Hakobyan -ին եմ ճանաչում։ Իր պես նվիրված, կրեատիվ, դրական ու ճիշտ արժեքներ կրող տղային, ով 25 տարեկանում իր սեփական ուժերով (սա էլ որպես 100% ինֆո եմ ասում) դարձել էր Հ1-ի գլխավոր պրոդյուսեր` հաստատ չարժեր որ կորցներ պաշտոնը։ Որովհետև դրանով հանրայինն է առաջին հերթին տուժելու։ Սրանով ցանկանում եմ դիմել վարչապետին, ով ինքն էլ դեմ է կադրային ջարդին։ Մի գուցե որոշումը վերանայվի»,- գրել է Նալչաջյանը։ 

 
 
 

Comments


bottom of page