top of page

Հանձնարարել եմ, որ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիներին ոստիկանները վաղվանից նաև դիմակ տան

Jun 15, 2020
1 min read

Կամավորների խմբեր կան, որոնք շրջում են փողոցներում և դիմակներ են բաժանում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները նրանց, ում տուգանում են 10 հազար դրամ՝ դիմակ չկրելու համար, նաեւ դիմակ տան: Ամեն ինչ արվելու է, որ այդ գործընթացը հենց վաղվանից էլ մեկնարկի», - ասաց Փաշինյանը:

«Նորմալ կլինի, որ քաղաքացին մեկ ուրիշին խնդրի, համոզի, ամոթանք տա դիմակ չկրելու համար, ով հնարավորույուն ունի դիմակ նվիրի»,- դիմելով քաղաքացիներին՝ ասաց վարչապետը։   

 
 
 

Comments


bottom of page