top of page

Հանձնաժողովը չի իրականացնում պատշաճ խորհրդարանական վերահսկողություն. Արթուր Ղազինյան

Sep 22, 2021
1 min read

Հանձնաժողովը չի իրականացնում պատշաճ խորհրդարանական վերահսկողություն, չի կանչում հաշվետվության կառավարության այն մարմիններին, որոնք պատասխանատու են Հայաստանի սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության եւ արտաքին անվտանգության համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որն այսօր 4–րդ անգամ չընտրվեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

Ավելի վաղ Արթուր Ղազինյանն ասել էր, որ ինչքան պետք լինի, իր թեկնածությունը կառաջադրվի այդ պաշտոնում, իսկ իշխող ուժի պատգամավորներն էլ հայտարարել էին, թե իրենք էլ միշտ դեմ կքվեարկեն։ Լրագրողի հարցին, թե պատրա՞ստ է նորից առաջադրվել, Ղազինյանը մեկնաբանեց.

«Ինձ համար պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը, դա ինձ հաճելի չէ, բայց սա ընդդիմության գործառույթն է, որն այս պահին դրված է իմ վրա, «Հայաստան» խմբակցությունը իմ թեկնածությունն է առաջադրել»։

Ղազինյանը հիշեցրեց նաեւ, որ իշխանությունը ամիսներ առաջ հայտարարել էր 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել, սակայն մինչ օրս այդ առնչությամբ ոչինչ չի արվել։

 
 
 

Comments


bottom of page