Հանկարծակի ստուգումներ 4-րդ զորամիավորումում
Mar 13, 2020
1 min read

Մարտի 11-ին 4-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը: Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Գյոզալյանը նշել է առկա թերությունները, հանձնարարականներ տվել դրանց վերացման վերաբերյալ:




Comments