top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հանդիպում-քննարկում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ առկա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերի ավագների հետ


Սույն թվականի փետրվարի 19-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ա. Մխիթարյանի նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի, ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության և առկա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերի ավագների հետ: Քննարկմանը առկա և հեռավար ձևաչափերով մասնակցեց շուրջ 30 հոգի:


Հանդիպման նպատակը Կենտրոն-ուսանող կապի ամրապնդումն էր, ուսանողների բարձրացրած խնդիրների, բողոքների և առաջարկների ուսումնասիրությունը, համատեղ ջանքերով դրանց լուծումներ գտնելը: Կուրսերի ավագների բարձրացրած խնդիրներն առնչվում էին անհրաժեշտ գրականության հասանելիության ապահովմանը, դասացուցակներին ու դասաժամերի բաշխվածությանը, ուսումնական վարձավճարի զեղչերին, օտար լեզուների դասաժամերի ավելացմանը, մագիստրոսական թեզերին, գործնական հմտությունների ավելացմանը և այլ թեմաների: Կարևորվեց ոչ ֆորմալ կրթության ձևաչափով դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև ուսանողների մասնակցությունը արտասահմանում և Հայաստանում կազմակերպվող ամառային դպրոցներին:


Որոշվեց նմանատիպ ձևաչափով հանդիպումներ կազմակերպել պարբերաբար՝ յուրաքանչյուր կիսամյակում առնվազն երկու անգամ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page