Հանդիպում ՊՆ վարչական համալիրում
Mar 16, 2021
1 min read

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղապահ առաքելության գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարներն անդրադարձել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներին, ընդգծել զոհված զինծառայողների աճյունների դուրսբերման, բոլոր ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:




Comments