top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ



ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի և հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանի համատեղ նախաձեռնությամբ հունիսի 27-ին տեղի ունեցավ հեռավար հանդիպում ՈՒԽ նախագահ Արուս Նիկոլյանի և կուրսերի ավագների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողական ինքնակառավարման մարմինների արդյունավետության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև նոր ուսումնական տարում սպասվող ՈՒԳ և ՈՒԽ նախագահների ընտրության հարցեր: Դեկան Ա.Մխիթարյանը ուսանողների հետ միասին ամփոփեց նախորդ ուսումնական տարվա արդյունքները, ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև քննարկման արդյունքում վեր հանվեցին ուսումնական գործընթացում առկա մի շարք բացթողումներ, որոնք առաջիկայում մանրամասն կքննարկվեն Կենտրոնի վարչակազմի անդամների և դասախոսների հետ խնդիրներին արագ և օպերատիվ լուծում տալու նպատակով: Ա.Մխիթարյանն իր խոսքում անդրադարձավ նաև նոր ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության ընթացիկ գործընթացին և հիշեցրեց, որ առկա ուսուցմամ անվճար մագիստրատուրայի ընդունելությանը մնացել է ընդամենը 1 օր: Հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանը հիշեցրեց, որ ուսանող- գիտակրթական միջազգային կենտրոնի սերտ կապը առավել ամրապնդելու համար ստեղծվել է ընդհանուր հաղորդակցության հարթակ և կոչ արեց ուսանողներին ավելի ակտիվ ընդգրկվել տվյալ սոցիալական հարթակի բովանդակային քննարկումներում և իրենց ակտիվ ներգրավվածությամբ նպաստել հարթակում տեղադրվող տեղեկատվության լայն տարածմանը ուսանողների շրջանում: Հանդիպում-քննարկումն ամփոփվեց նոր ուսումնական տարում անելիքների պլանավորմամբ և առաջիկայում նախատեսվող ուսումնական արշավի կազմակերպչական աշխատանքների քննարկմամբ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page