Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Apr 6, 2021
1 min read

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները։




Comments