top of page

Հանդիպեցինք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ. Մարուքյան

Jan 10, 2021
1 min read

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխատանքային այցի հագեցած օրակարգը ավարտեցինք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ հանդիպմամբ և նրա օրհնությամբ:

Հանդիպման ժամանակ խոսել ենք պատերազմի ընթացքից և Արցախի հոգևոր կյանքում հետպատերազմյան շրջանում առկա իրավիճակից։

Պարգև Սրբազանին խնդրել ենք ներկայացնել հետպատերազմյան շրջանում Արցախի թեմի եկեղեցիների վիճակը, մշակութային ժառանգության առկա վիճակը, քննարկել ենք մեր անելիքները Արցախի հոգևոր-մշակութային օջախները պաշտպանելու բնագավառում»։

 
 
 

Comments


bottom of page