top of page

ՀայՓոստ ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից օգոստոսի 31-ին սպասարկում չի իրականացվելու

Aug 25, 2021
1 min read

Տեխնիկական վերազինման նպատակով ՀայՓոստ ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից օգոստոսի 31-ին սպասարկում չի իրականացվելու: Այս մասին տեղեկանում ենք ՀայՓոստ ընկերության տարածած հաղորդագրությունից։

«Տեխնիկական վերազինման շրջանակում ՀայՓոստում ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման և սպասարկման որակը, ինչպես նաև կրճատել առաքման ժամկետները»,– ասված է հաղորդագրությունում։

 
 
 

Comments


bottom of page