top of page

«Հայրենիքը» չի նահանջելու. դավաճանի հրաժարականն այլընտրանք չունի

Dec 25, 2020
1 min read

«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու նպատակով իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ՀՀ վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի ուղիղ հրահանգների հետեւանք են։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը։

«Քիչ առաջ ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին, որոնք, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցում էին դավաճան Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությանը։

«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու նպատակով իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ՀՀ վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի ուղիղ հրահանգների հետեւանք են։

«Հայրենիք»-ը չի նահանջելու. դավաճանի հրաժարականն այլընտրանք չունի»,- ասվում է հայտարարության մեջ։

 
 
 

Comments


bottom of page