top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները


Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական եւ «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հանձնելու ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրոմիության եւ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու Միավորված ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակներին։ Այս մասին հայտնեցին «Հայրենիք» կուսակցությունից։

Նամակում բարձրաձայնվում են 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրա ավարտից ցայսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի եւ պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը եւ այս առնչությամբ միջազգային հանրությունից եւ դավադիր իշխանություններից մեր պահանջները։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page