top of page

«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով

Sep 7, 2021
1 min read

«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով. այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցությունը: «Հավատարիմ լինելով Արցախի հարցերով միասնական հարթակ ստեղծելու գաղափարին, ինչպես նաև նպատակ ունենալով մեկնարկել երկու հայկական պետությունների անվտանգային համակարգով մտահոգ Հայաստանի և Արցախի առողջ քաղաքական, հասարակական ուժերի և գործիչների համախմբման գործընթացը 2021թ. սեպտեմբերի 6-ին «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես Հայրենիք կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page