top of page

Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը. Արա Զոհրաբյան

Nov 21, 2021
1 min read


Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը: «Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է. – կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, – թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, – պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է’ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։ Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում’ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page